Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ֆուտբոլ` պատերազմի ժամանակ

Ֆուտբոլ` պատերազմի ժամանակ
25.07.2014 | 11:30

ՈՒկրաինայի սուպերգավաթի խաղարկության շրջանակներում Լվովում կայացավ «Դինամո» (Կիև)-Դոնեցկի «Շախտյոր» հանդիպումը, որը, մարզականից զատ, առանձնակի հետաքրքրություն էր ձեռք բերել այս երկրում ընթացող պատերազմական գործողությունների պատճառով: Թե՛ մրցավայրի ընտրությունը, թե՛ նույն պատերազմական գործողությունների պատճառով վերջերս «Շախտյորից» վեց առանցքային ֆուտբոլիստի հեռանալն ավելի քան բարենպաստ նախապայմաններ էին ստեղծել դինամոյականների համար, սակայն հանքագործներն իսկապես ճակատ տվեցին, խաղը շահեցին 2:0 հաշվով` տիրանալով մրցանակին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 843

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ